Ձին եւ էշը լվացել են Տոկիոյի հյուրանոցի ապակիները. տեսանյութ
Տոկիոյի բնակիչներին եւ հյուրերին զվարճացրել են ձիու եւ էշի բեմական հանդերձանքով մարդիկ, որոնք լվացել են Տոկիոյի հյուրանոցներից մեկի ապակիները:
Զվարճալի ակցիան հյուրանոցի ադմինիստրացիան է կազմակերպել: 55 մետր բարձրության վրա «էշն» ու «ձին» իրենց գործով են զբաղվել՝ անտեսելով անցորդների ծաղրը:
Ավանդական դարձած ակցիայի ժամանակ աշխատակիցներից երկուսին հագցնում են անցնող եւ եկող տարվա խորհրդանիշ-կենդանիների հանդերձանքներ: