Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել «Արսենալ»
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի հետաքրքրության շրջանակում: Ինչպես հայտնում է բրիտանական Metro պարբերականը, լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի եղբոր հետ, ով նաև հանդիսանում է 2010 թվականի աշխարհի չեմպիոնի գործակալը:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա իսպանացի պաշտպանը «Արքայական ակումբի» կազմում 20 խաղ է անցկացրել և 2 գոլ է խփել: