Դոնբասում 100 հազար անտուն կենդանի կա
Դոնբասում թափառական շների եւ կատուների թիվը գերազանցել է 100 հազարը: «Թաթ» անվանումով կենդանիների պաշտպանության կազմակերպության տվյալներով` Դոնբասի բնակիչները փախչում են ռազմական գործողություններից` իրենց ընտանի կենդանիներին թողնելով բախտի քմահաճույքին:
Կազմակերպության անդամները փորձում են փրկել կենդանիներին` նրանց տեղավորելով ժամանակավոր կացարաններում եւ նոր տերեր փնտրելով: