Դնեպրոպետրովսկի բնակիչներին հորդորում են ուկրաինացի փախստականներին հրավառություններով չվախեցնել
Դնեպրոպետրովսկի իշխանությունները դիմել են բնակիչներին` ուկրաինացի փախստականներին հրավառություններով չվախեցնելու խնդրանքով: Նրանք հորդորել են Նոր տարվա գիշերը հրավառություններ չկազմակերպել` Դոնբասի փախստականներին չանհանգստացնելու նպատակով:
«Դնեպրոպետրովսկից 300 կմ հեռավորության վրա մարտական գործողություններ են ընթանում, իսկ մեր քաղաքը ընդունել է 25 հազար փախստականի: Նրանց համար ցանկացած բարձր ձայն սթրես է առաջացնում, առավել եւս` հրավառությունը: Ուստի մեր քաղաքացիներին խնդրում ենք ընբռնումով մոտենալ նրանց»,-ասվում է հայտարարության մեջ: