Բելոգորսկում տղամարդը կրակ է բացել. կա 2 զոհ
Ռուսաստանի Ամուրյան երկրամասի Բելոգորսկ քաղաքի առևտրի բազաներից մեկում տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով մեկ կին և տղամարդ մահացել են: Եվս մեկ տղամարդ տուժել է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է զենք, որը գրանցված է և պատկանել է տուժածին:
Լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը որսորդական հրացանով սկսել է կրակել աշխատակիցների վրա: Սպանելով երկուսին՝ նա փորձել է ինքնասպան լինել:
Դեպքի հանգամանքները ճշտվում են: Ենթադրվում է, որ արարքը խանդի հողի վրա է եղել: