211652_close_icon
views-count1023 դիտում article-date 10:50 24-12-2014

Ուկրաինան վերադարձնում է Ռուսաստանին գազի դիմաց իր պարտքը

«Ուկրաինայի նավթոգազ» ընկերությունը ռուսական «Գազպրոմ»-ին է փոխանցել ավելի վաղ սպառած գազի դիմաց չվճարված 1,65 մլրդ դոլար պարտք.հաղորդում է Lenta.ru-ն: Առայժմ «Գազպրոմ»-ը չի հաստատել գումարի փոխանցումը: «Ուկրաինայի նավթոգազ»-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսպիսով, ըստ բրյուսելյան պայմանավորվածության, «Նավթոգազ»-ը երկու տրանշով 3,1 մլրդ ԱՄՆ դոլար է վճարել 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2014 թվականի ապրիլ-հունիս ամիսներին «Գազպրոմ»-ի կողմից 11,5 մլրդ խմ գազ մատակարարելու դիմաց»:

Նմանատիպ նյութեր