Վորոնեժսկում որդին սպանել է մորը
ՌԴ Վորոնեժսկի շրջանի բնակիչներից մեկը սպանել է սեփական մորը, քանի որ վերջինս խանգարում էր նրան համակարգչային խաղ խաղալու ընթացքում:
Հայտնի է, որ 37-ամյա տղամարդը տարված է եղել World of Tanks խաղով, իսկ նրա 63-ամյա մայրը խանգարել է նրան: Գիշերը նրանց միջեւ կոնֆլիկտ է առաջացել: Տղան դանակով հարվածել է մոր թիկունքին: Ստացած վնասվածքներից տարեց կինը տեղում մահացել է:
Տղամարդը, որը նախկինում քրեական պատասխանատվության չէր ենթարկվել, ձերբակալված է: Նա իրեն մեղավոր է ճանաչում: