211652_close_icon
views-count683 դիտում article-date 16:07 23-12-2014

Սիրիայի պատերազմից ի վեր ոչնչացվել է այդ երկրի շուրջ 300 պատմամշակութային հուշարձան

The Economoc Times-ը, հղում անելով ՄԱԿ-ի զեկույցին, գրում է, որ սիրիական հակամարտության սկզբից մինչ այսօր այդ երկրում ոչնչացվել է շուրջ 300 պատմամշակութային հուշարձան: Ըստ տեղեկությունների՝ ՄԱԿ-ն նման տվյալներ է ստացել արբանյակային տեսագրության շնորհիվ: Այսպես, ամբողջովին փլուզվել է 24 մշակութային օբյեկտ, մեծամասամբ վնասվել է 189-ը, 77-ը եղել են ամբողջական փլուզման վտանգի տակ: Լրջորեն վնասվել է Հալեպի հայտնի մզկիթը և Կրակ դե Շևալիե խաչակրաց դզյակը: «Հարկավոր է բոլոր ազգային և միջազգային ջանքերը գործադրել, որպեսզի փրկենք մարդկության համար կարևորագույն այդ մշակութային ժառանգությունները»,-ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Նմանատիպ նյութեր