1032 դիտում
17:14 14-07-2022
Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առերևույթ ոչնչացվել է 19 պատմամշակութային հուշարձան
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում հուշարձանների պահպանության՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակը: Հիմք են հանդիսացել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից, ՀՀ դատախազության ստորաբաժանումներից, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ԱՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված փաստաթղթերը:
Իրականացված ծավալուն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 25.10.2000թ. թիվ 774 և 16.07.2001թ. թիվ 645 որոշումներով հաստատված Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առկա է եղել պետական հաշվառման վերցված ԽՍՀՄ, հանրապետական կամ տեղական նշանակության պատմության և մշակույթի թվով 19 անշարժ հուշարձան՝ Պուշկին, Արամի, Աբովյան, Թումանյան, Տերյան, Հին Երևանցու փողոցներիտարբեր հասցեներում:Դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակներում, որոնցիցմասնակիորեն պահպանվել է միայն Պուշկին փ. 25 հասցեում գտնվող հուշարձանը, իսկ մնացածը քանդվել են:
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ նշված հուշարձանների մի մասի վերաբերյալ տեղեկություն առկա չէ, իսկ որոշ հուշարձանների վերաբերյալ առկա տեղեկությունը թերի են:
Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի արխիվային նյութերում առկա են միայն 4 հուշարձանների քանդման թույլտվություններ, իսկ ՀՀ ԱՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-իցստացված տեղեկության համաձայն՝ հուշարձանների քանդման վերաբերյալ փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվ չեն հանձնվել:
Այսինքն, 2000-2010թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մշակույթինախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման և հսկողության իրականացման գործառույթները:Արդյունքում,Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ամբողջությամբ քանդվել է 18 մշակութային հուշարձան, իսկ 1-ը պահպանվել է մասնակի:Ընդ որում՝նշված հուշարձանների քանդման, վնասման վերաբերյալ նախապատրաստված նյութեր, հարուցված քրեական գործեր ևս չկան:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնքպարունակում են արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև նույն նախկին օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով(գործող ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մաս) նախատեսված առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
683 դիտում
16:07 23-12-2014
Սիրիայի պատերազմից ի վեր ոչնչացվել է այդ երկրի շուրջ 300 պատմամշակութային հուշարձան
Այս բաժնից
862 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
952 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2317 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա