Սարսափելի ավտովթար՝ Սամարայի մարզում. կա 2 զոհ
Սամարայի մարզի Նեֆտեգորսկի շրջանում՝ Դոմաշկ տանող մայրուղում, նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Մայրուղում բախվել են ВАЗ 21093-ը և «Mercedes Astros» էվակուատորը, ինչի հետևանքով 2 հոգի մահացել են, ևս մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ՝ դեռևս չհաստատված տեղեկությունների՝ մահացածներն ու վիրավորը հայեր են: