Երջանիկ եմ, որ հայտնվեցի «Ռեալ»-ում. Տոնի Կրոս
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը չի ափսոսում, որ «Բավարիա»-ից «Ռեալ» տեղափոխվելու որոշում է կայացրել:
«Ես ընտրեցի «Ռեալ»-ը և շատ ուրախ եմ դրա համար: Դա ճիշտ որոշում էր: Մինչ այստեղ տեղափոխվելը ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում, բայց ես այդուհանդերձ որոշում կայացրեցի: Ես ինչ-որ նոր բան էի փնտրում, և իմ բախտը բերեց, որ պայմանագիր կնքեցի «Ռեալ»-ի հետ»,- Կրոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը