Ռուսաստանում թանկացել է iPhone-ը
Ամերիկյան Apple ընկերությունը Ռուսաստանում վերաբացել է Apple Store օնլայն-խանութը, որը փակվել էր դեկտեմբերի 16-ին` ապրանքատեսականու գները վերանայելու նպատակով:
iPhone-ի վերջին մոդելների գներն աճել են 35%-ով: Մասնավորապես, iPhone 6-ը թանկացել է 39,9, իսկ iPhone 6 Plus-ը` 61,9 % հազար ռուբլիով:
Բացի այդ, iPhone-ի, iPad-ի եւ Apple-ի այլ սարքավորումների համար նախատեսված հավելվածները թանկացել են մի քանի դոլարով: