ԱՄՆ-ում այս տարի 18-րդ բանկն է փակվել
2014 թվականի սկզբից մինչև այսօր ԱՄՆ-ում 18 բանկ է դադարեցրել իր գործունեությունը: Նախորդ շաբաթ Մինեսոթա նահանգում փակվեց նահանգի խոշոր բանկերից մեկը՝ Northern Star Bank-ը, տեղեկացնում է Вести Экономика-ն:
ԱՄՆ Ավանդների ապահովագրության կորպորացիայի (FDIC) հետ ձեռք բերված համաձայնությամբ Northern Star Bank-ի բոլոր ակտիվները և ավանդները վերցրել է Bank Vista-ն:
2013 թ-ի սեպտեմբերի դրությամբ Northern Star Bank-ն ուներ 18,8 մլն դոլարի ակտիվ, դեպոզիտների շրջանառությունը կազմում էր 18,2մլն դոլար: