2634 դիտում
10:04 12-05-2017
Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2.7 տոկոս աճ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային բանկը 2017 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2.7 տոկոս տնտեսական աճի տեմպ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Առևտուրն անցումային փուլում» (Trade in Transition) մայիսին հրապարակված զեկույցում:
Ըստ ՀԲ զեկույցի՝ 2015 թվականի 3 տոկոս տնտեսական աճից հետո 2016 թվականին այն դանդաղել էր՝ հասնելով 0,2 տոկոսի, որը հիմնականում պայմանավորված էր մետաղների համաշխարհային գների անկման հետ, քանի որ Հայաստանի արտահանման ծավալում դրանք մեծ տեսակարար կշիռ ունեն:
«2017 թվականի հունվարից Հայաստանի տնտեսությունը ցուցաբերեց առաջընթացի որոշակի միտումներ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը հասավ մինչև 6,5 տոկոսի»,- ասվում է զեկույցում: ՀԲ-ն նշում է, որ ՀՀ բյուջեն ունեցավ որոշակի դրական աճ՝ հարկային հավաքագրումների և ծախսերի նկատմամբ կառավարության հետևողականության շնորհիվ:
Ըստ զեկույցի՝ ՀՀ կենտրոնական բանկը մեղմեց դրամավարկային քաղաքականությունը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնելով 6 տոկոսի:
Ըստ ՀԲ-ի՝ 2.7% աճն արտացոլում է Հայաստանի արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայնումը և ներքին սպառման «համեստ» վերականգնումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3523 դիտում
16:51 06-10-2021
Նոր կանխատեսում. Համաշխարհային բանկի կանխատեսմամբ Հայաստանն այս տարի կգրանցի 6,1 տոկոս տնտեսական աճ
9644 դիտում
10:11 07-06-2018
Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4.1% աճ․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»