Ուկրաինայում ոչ օրենք կա, ոչ էլ ժողովրդավարություն. Ռամզան Կադիրով
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը լրագրողների՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հայտարարությանն ի պատասխան ասել է, որ հպարտանում է Կիևի այդպիսի որոշմամբ:
«Որպեսզի այդպիսի քրեական գործ հարուցվի, նախևառաջ օրենք է պետք, իսկ Ուկրաինայում ոչ օրենք կա, ոչ էլ ժողովրդավարություն: Կառավարությունում աշխարհի տարբեր կողմերից հավաքված մի ամբոխ է: Ինչու՞ է Ուկրաինայի ժողովուրդը դրան հանգիստ նայում: Նրանց շարքում չկա այնպիսի մարդ, որ իր ժողովրդի շահերը պաշտպանի, ստացվում է, այնտեղ հայրենասերներ նույնպես չկան: Հնարավոր է, որ լինեն, բայց դեռ լռում են»,-ասել է նա: