211652_close_icon
views-count2728 դիտում article-date 11:58 17-01-2014

Դոկու Ումարովը սպանված է. Ռամզան Կադիրով

Կադիրովը հայտարարել է Դոկու Ումարովի մահվան մասին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովի մահվան մասին: Կադիրովը նշել է, որ Ումարովի դին առայժմ հայտնաբերված չէ, սակայն կան փաստեր, որ ապացուցում են նրա մահը: Չեչնիայի նախագահը մասնավորապես նշել է, որ իր ձեռքում է Կաբարդինո-Բալկարիայի և Դաղստանի, այսպես կոչված, «էմիրների» բանակցությունների ձայնագրությունները, որոնցում վերջիններս քննարկում են գրոհայինների նոր առաջնորդին նշանակելու հարցը: Նրա խոսքով՝ այդ «պաշտոնում» առաջարկվել է գրոհայինների առաջնորդ նշանակել Դաղստանի ընդհատակյա խմբավորումներից մեկի առաջնորդին (անունը չի նշվում) կամ էլ գրոհային, Չեչնիայի քաղաքացի, ոմն Վադալովին: Նա նշել է, որ Ումարովը ոչնչացվել է հատուկ գործողություններից մեկի արդյունքում: Առայժմ գրոհայինները չեն արձագանքել Կադիրովի հայտարարություններին: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Ումարովը համացանցում տեսաուղերձ տարածեց, որում կոչ էր անում ամեն գնով ձախողել Սոչիի Օլիմպիական խաղերը: Նա հայտնի է՝ որպես հյուսիսկովկասյան ընդհատակյա խմբավորման մասնակից: 2007 թվականին համարվում է «Իմարաթ Կավկազ»-ի առաջնորդը: Բազմաթիվ անգամներ է պատասխանատվություն վերցրել Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման համար:

Նմանատիպ նյութեր