ՌԴ ավտոսրահներից մեկում գնորդները ծեծկռտուք են սարքել՝ վերջին մեքենայի համար
Մուրմանսկի երկու բնակիչ սվտոսրահում ծեծկռտուք են սարքել՝ վերջին ավտոմեքենան գնելու համար:
Ավտոսրահում հերքում են տեղի ունեցածը, սակայն իրավապահ մարմինները հաստատել են լուրը:
Տղամարդիկ ցանկացել են գնել վերջին ավտոմեքենան, սակայն ի վերջո հարցը լուծել են բռունցքների օգնությամբ: Հայտնի է, որ ավտոսրահի մեքենաները մեծ թափով վաճառվել են: Խնդիրն այն է, որ բնակիչներն ուզում են փոխադրամիջոց ձեռք բերել հին՝ ավելի էժան գնով: