1172 դիտում
21:13 23-12-2014
Վայոց ձորի երեխաները Ձմեռ Պապից գրքեր են խնդրում
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր մարզի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ Մարտիրոս և Սերս համայնքների դպրոցների գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած 7-10 տարեկան 12 աշակերտների, ովքեր դեկտեմբերի 24-ին մասնակցելու են Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը:
Դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց դպրոցի աշակերտներին: Մարզպետը զրուցեց նրանց հետ, ասաց թե ինչու են հենց իրենք արժանացել այդ բարձր պատվին և մաղթեց գալիք տարում ուսման մեջ առաջադիմություն և անհոգ դպրոցական կյանք:
Հատկանշական է, որ մարզպետի հարցին, թե ինչ են խնդրել Ձմեռ Պապից որպես նվեր, երեխաները հիմնականում նշեցին գրքեր՝ հանրագիտարաններ, բառարաններ, Հովհաննես Թումանյանի և հայ ժողովրդական հեքիաթների ժողովածուներ:
Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց