«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է ձեռք բերել Դե Բրույնեին
«Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է վերադառնալ Անգլիա, որտեղ նրան ցանկանում է իր կազմում տեսնել «Մանչեսթեր Սիթի»-ն, հայտնում է Daily Express-ը: Բելգիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 20 մլն ֆունտ:
Դե Բրույնեն Պրեմիեր լիգայում հանդես է եկել «Չելսի»-ի կազմում և այս տարվա հունվարին վաճառվել է «Վոլֆսբուրգ»-ին
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին 24 խաղում 6 գոլ է խփել և 12 գոլային փոխանցում է կատարել: