Ավստրալիայում 8 երեխայի սպանության մեջ մեղադրվում է նրանց մայրը
Ավստրալիայի Քերնս քաղաքի բնակարաններից մեկում օրերս հայտնաբերվել էին սպանված ութ երեխաների մարմիններ:
Երկրի ոստիկանության տվյալներով՝ սպանության մեջ մեղադրվում է երեխաների մայրը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, երբ նա գտնվել է հիվանդանոցներից մեկում:
Սպանված երեխաները 18 ամսականից 15 տարեկան էին: Նրանց մայրը դեռեւս անհայտ հանգամանքներում վնասվածներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ եւ նրան մեղադրանք է առաջադրվել: Գործի քննությունը շարունակվում է: