Բ. Իվանիշվիլին աղքատացել է 100 միլիոն դոլարով
Հայտնի Forbes ամսագիրը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատել է 5.2 միլիարդ դոլար: Այդպիսով նա հայտնվել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի 270-րդ հորիզոնականում՝ այս տարվա մարտ ամսի 229-րդ հորիզոնականի փոխարեն:
Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել է 5.3 միլիարդ:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նախկինի պես համարվում է Վրաստանի ամենահարուստ մարդը: