Ի.Ղարիբաշվիլին պատրաստ է հանդիպել Վ.Պուտինի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վ. Պունինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին, հայտնում են լրատվամիջոցները:
Նա ասել է, որ Վրաստանի իշխանությունները սպասում են դրան, սակայն դրա համար լավ կազմակերպվածություն է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ այս մասին ավելի վաղ հայտնել էր նրա հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Նա նաև նշել է, որ չգիտի, թե այդ հանդիպումը ինչ ձևաչափով և երբ տեղի կունենա, և այն չպետք է լինի ուղղակի հանդիպում ՝ հանդիպման համար: Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը հանդիպման վերաբերյալ, ասել է նա: