Ուկրաինայի կառավարությունում հետախուզվողներ են նշանակվում. Ի.Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Ուկրաինայի կառավարությունում այնպիսի մարդիկ են նշանակվում պաշտոնի, ովքեր հետախուզման մեջ են գտնվում ոչ միայն Վրաստանի, այլ նաև Ինտերպոլի կողմից:
Նա նաև հավելել է, որ դա կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:
Ցավալի է, որ դա վնասում է, ոչ միայն Ուկրաինային, այլ նաև երկրի վարկանիշին: Նա նշել է, որ այս մասին զգուշացրել է Ուկրաինայի նախագահին և վարչապետին: