ՌԴ հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկչության 8 դեպք. Վ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը Կրեմլում անվտանգության աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ այս տարի ՌԴ հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկչության 8 դեպք և դադարեցրել են 46 ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների գործունեությունը:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել հակաահաբեկչական կանխարգելիչ գործողությունների արդյունավետությունը, ամրացնել քաղաքացիական հասարակության ինստիուտների միջև համագործակցությունը ահաբեկչության, ծայրահեղականության, ազգայնամոլության և այլատյացության դեմ պայքարում: