211652_close_icon
views-count1313 դիտում article-date 15:59 29-03-2015

Կոալիցիան ավիահարվածներ է հասցրել իսլամիստների դիրքերին

ԱՄՆ-ի գլխավորած հակաիսլամիստական միջազգային կոալիցիայի ուժերը Իրաքում 18 ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, որոնցից 8-ը՝ Թիքրիթ քաղաքի շրջակայքում: Ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել են 11 կարեւոր դիրքեր եւ մի քանի ռազմական ավտոմեքենաներ: Տուժել են ԻՊ-ի երեք ռազմական ստորաբաժանումներ: Իսլամիստների դիրքերին ավիահարվածներ են հասցվել նաեւ Մոսուլի, Ֆալուջիի եւ Թալ-Աֆարայի եւ Քոբանիի շրջակայքում:

Նմանատիպ նյութեր