211652_close_icon
views-count352 դիտում article-date 12:30 28-09-2024

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի այլ շրջաններին: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Reuters-ի լրագրողները մինչև լուսաբաց և լուսաբացից հետո ավելի քան 20 ավիահարվածների ձայներ են լսել Բեյրութում:

«Հեզբոլլահ»-ի կողմից վերահսկվող քաղաքի հարավային արվարձանում, որը հայտնի է Դահիե անվամբ, ծուխ է բարձրանում:

Հազարավոր մարդիկ  սեպտեմբերի 27-ի հարձակումից հետո լքել են տարածքը՝ հավաքվելով Բեյրութի կենտրոնում և ծովափնյա շրջաններում այգիներում և մայթերում:

Նմանատիպ նյութեր