1911 դիտում
18:57 19-12-2014
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջոն Հեֆերնին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-ամերիկյան կապերի սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման գործում, ինչի արդյունքում երկկողմ հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն կարեւոր գործընկեր է մեր երկրի համար, եւ Հայաստանը բարձր է գնահատում անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ի կառավարության կողմից շարունակական ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության տրամադրումը: Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները եւ նշել, որ կշարունակի մնալ
Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ջոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան կապերն այսուհետ եւս դինամիկ կզարգանան` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ ընթացիկ ծրագրերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
16:14 24-10-2014
ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
925 դիտում
12:44 14-11-2014
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ
926 դիտում
17:24 25-06-2015
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Այս բաժնից
1183 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
439 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը