211652_close_icon
views-count6114 դիտում article-date 09:29 19-12-2014

Ռուսաստանը սկսել է վաճառել իր պահուստային ոսկին. Societe Generale

Societe Generale ֆինանսական կորպորացիայի վերլուծաբանները ենթադրում են, որ դեռ դեկտեմբերի սկզբից Ռուսաստանը սկսել է վաճառել իր պահուստային ոսկին, հաղորդում է Ria Novosti գործակալությունը: «Ըստ որոշ աղբյուրների՝ ընթացիկ ամսվա 1-ին շաբաթում պետության ոսկու պահուստները նվազել էին 4,3 մլրդ դոլարով»,-ասված է կորպորացիայի զեկույցում: Իսկ այս տարվա օգոստոսին Ոսկու համաշխարհային հիմնադրամի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Ռուսաստանը ոսկու պահուստային ծավալներով 6-րդ տեղն է աշխարհում: Առաջին տեղում Միացյալ Նահանգներն է:

Նմանատիպ նյութեր