Ճապոնիայի հրաբուխներից մեկը շուտով կժայթքի
Ճապոնական Տոկատիդակե հրաբուխը երկրորդ կարգի վտանգավորության աստիճան է ստացել: Դա նշանակում է, որ երկու կիլոմետրից ավելի չի կարելի մոտենալ հրաբխին:
Մասնագետները հայտարարել են ստորգետնյա ցնցումների մասին: Կանխատեսվում է, որ հրաբուխը շուտով կժայթքի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ճապոնիայում ժայթքել էր Օնտակե հրաբուխը. 57 մարդ էր մահացել: