Ալաբան՝ Ավստրիայի տարվա լավագույն մարզիկ
Ավստրիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Դավիդ Ալաբան 2014 թվականի արդյունքներով ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն մարզիկ:
22-ամյա ֆուտբոլիստը այդ կոչման համար պայքարում իր թիկունքում է թողել դահուկային սպորտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մարսել Հիշերին, ինչպես նաև լեռնադահուկորդԱննա Ֆենինգերին, ով Սոչիի Օլիմպիադայի ժամանակ ոսկե մեդալ էր նվաճել հսկա ոլորավայրէջքի մրցումներում: