Էրդողանը՝ ԵՄ-ի և ժողովրդավարության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բուռն է արձագանքել Թուրքիայի հասցեին հնչեցված Եվրամիության դատապարտող հայտարարություններին, որոնք կապված են Թուրքիայում վերջերս 20-ից ավելի հայտնի լրագրողների ձերբակալության հետ:
«Թուրքիային պետք չէ ժողովրդավարության դասեր ուսուցանել: Մենք ինքներս կարող են դաս տալ ուրիշներին»,-ասել է Էրդողանը:
Թուրքական իշխանությունները ձերբակալված լրագրողներին մեղադրում են իսլամական ծայրահեղ «Հիզմեթ» շարժման հետ կապ ունենալու մեջ: Շարժումը ղեկավարում է Էրդողանի համար 1 հակառակորդը համարվող, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը, ում մեղադրում են Թուրքիայի կառավարությունը հեղաշրջելու փորձի մեջ: