ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ գործակցության համաձայնագրեր կստորագրվեն
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում վաղը կստորագրվեն համագործակցության մասին տասնհինգ համաձայնագրեր:
10 մլն եվրո ընդհանուր բյուջեով նոր համաձայնագրերը կիրականացվեն երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների զարգացումը, աջակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:
Համաձայնագրերը կստորագրեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ. Տրայան Հրիսթեան և շահառու կազմակերպությունները: