2150 դիտում
12:16 14-01-2021
Հայաստանի եւ Բելառուսի միջեւ կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Բելառուսի միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի կնքման մասին նախագծին:
Նախագծի հիմնավորման, դրանք նախատեսված են ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի որոշմամբ հաստատված «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» հավելվածի 229-րդ կետով:
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի եւ դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել Կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման հարցերում:
Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձեւակերպում` համաձայնագրով սահմանելով, իսկ կիրարկման արձանագրությամբ կոնկրետացնելով Կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձեւը, ժամկետները եւ այլն»,- ասված է հիմնավորման մեջ:
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
21:31 17-12-2014
ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ գործակցության համաձայնագրեր կստորագրվեն
Այս բաժնից
712 դիտում
17:23 08-11-2024
Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը