Մոսկվայի հիվանդանոցում կնոջ մահից հետո գողացել են նրա օրգանները
Մոսկվայի քննչական կոմիտեն ուսումնասիրում է քաղաքի հիվանդանոցներից մեկում կնոջ մահից հետո վերջինիս օրգանների վաճառքի դեպքը:
Հայտնի է, որ 1973 թվականին ծնված մի կին է մահացել, ինչից հետո հանվել են նրա ներքին օրգանները: Ընդ որում, վիրահատությունը կատարվել է առանց մահացածների հարազատների թույլտվության:
Դեպքը տեղի է ունեցել 81-րդ քաղաքային հիվանդանոցում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: