Միգրանտների երեխաներին հատուկ դպրոցներում ռուսաց լեզու կսովորեցնեն
ՌԴ Հասարակական պալատն առաջարկում է ՌԴ Կրթության և գիտության նախարարությանը բացել հատուկ դպրոցներ՝ միգրանտների երեխաներին ռուսերեն սովորեցնելու համար, քանի որ նրանց համար դժվար է յուրացնել կրթական ծրագիրը լեզվի ոչ բավարար գիտելիք ունենալու պատճառով:
Առաջարկվում է նաև վերապատրաստել ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան աշխատել ռուսերեն լեզվին չտիրապետող երեխաների հետ:
Նշվում է նաև, որ նման առաջարկի պատճառ է այն, որ միջնակարգ դպրոցներում երեխաները ինքնուրույն մեծ դժվարությամբ են հասնում լեզվին անհրաժեշտ չափով տիրապետելուն և մեծ ժամանակ է պահանջվում այն յուրացնելու համար: