Եգիպտական նավ է խորտակվել. կան զոհեր
Սուեզյան ջրանցքում բախվել են ձկնորսական նավն ու մեկ այլ ծովային տրանսպորտային միջոց, ինչի հետեւանքով 11 ձկնորս է մահացել: Բախումից հետո 23 մարդ անհայտ կորած է համարվում:
Եգիպտոսի իշխանությունների տեղեկացմամբ՝ 10 ձկնորսներ փրկվել են եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Մնացածների որոնողական աշխատանքները շարունակվում են: