Կանադայի ռազմածովային ուժերում «չոր օրենք» է մտցվել
Կանադայի ռազմածովային թագավորական նավատորմի ծառայողներին խստիվ արգելվել է նավի վրա գտնվելու ընթացքում ալկոհոլ օգտագործել: Հրամանը ստորագրել է Կանադայի ռազմածովային ուժերի հրամանատար Մարկ Նորմանը:
Վերջին 1 տարվա ընթացքում Կանադայի ռազմածովայինները մի քանի սկանդալային պատմությունների մեջ են ընկել ալկոհոլի պատճառով: Նման միջադեպ գրանցվեց այս տարվա հուլիսին, երբ Կալիֆորնիայի ափերին անցկացվող զորավարժանքների ժամանակ նավերից մեկը հետ է կանչվել Կանադա՝ նրա վրա գտնվող մի քանի հարբած նավաստիների պատճառով: