Սենատը հաստատել է ԱՄՆ-ի 2015 թ-ի ռազմական բյուջեն
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է երկրի պաշտպանական քաղաքականության մասին ամենամյա օրինագիծը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Այն նախատեսում է 577 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական ծախսերին, ևս 64 միլիարդ դոլարը` արտասահմանում ռազմական գործողությունների համար:
Ավելի վաղ օրինագիծը հաստատել էր Ներկայացուցիչների պալատը: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Բարաք Օբաման: