ԱՄՆ-ի Սենատը ընդունել է ռազմական բյուջեն 73 մլրդ դոլարով մեծացնելու օրինագիծը
ԱՄՆ Սենատի անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի ռազմական բյուջեն 73 մլրդ դոլարով ավելացնելու մասին օրինագծին։ Այդ մասին հայտնում է Deutch Welle-ը։
Օրինագծով սահմանված էր 2018 թվականին 692 մլրդ դոլար հատկացնել ռազմական ծախսերի համար, մինչդեռ 2017 թվականի տարեկան բյուջեն կազմում էր 619 մլրդ դոլար։
Օրինագծին կողմ է քվեարկել 89, դեմ՝ 8 սենատոր։ Գումարի մեծ մասը /մոտ 640 մլրդ դոլար/ կուղղվի Պենտագոնի բյուջեն, ևս 60 մլրդ դոլար կուղղվի ռազմական առաքելությունների իրականացմանը, մեծամասամբ՝ Աֆղանստանում։