211652_close_icon
views-count1085 դիտում article-date 16:15 12-12-2014

Korean Air ավիաընկերության ղեկավարը ներողություն է խնդրել ընկույզների համար

Հարավկորեական Korean Air ավիաընկերության ղեկավար Չո Խյոն ներողություն է խնդրել, այն բանի համար, որ Նյու-Յորքից Ինչխոն չվերթն ուշացրել էր իր պահվածքի համար: Նա դժգոհել էր նրա համար, որ իրեն դուր չի եկել բորտուղեկցորդուհու տոպրակի մեջ մատուցած ընկույզների համը: Չո Խյոնը պահանջել է վերադառնալ, որպեսզի բորտուղեկցորդուհիներից մեկը ինքնաթիռից դուրս գա: Korean Air ավիաընկերությունը ներողություն է խնդրել ղեկավարի պահվածքի՝ չվերթը 20 րոպեով ուշացնելու համար: Այդ դեպքից հետո Չո Խյոնը հեռացվել է աշխատանքից, իսկ հարավկորեական իշխանությունները սկսել են զննել միջադեպի մանրամասները:

Նմանատիպ նյութեր