211652_close_icon
views-count857 դիտում article-date 15:52 12-12-2014

Եվրահանձնաժողովը Վրաստանի բարեփոխումների համար կտրամադրի ևս 46 միլիոն եվրո

Մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում Եվրահանձնաժողովը 46 մլն եվրո կհատկացնի Վրաստանի կառավարությանը: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: Հուշագիրը ստորագրել է էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիցը: Նա նշել է, որ Եվրահանձնաժողովն աջակցում է Վրաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման և Վրաստանի մակրոտնտեսական կայունության և բարեփոխումների ընդլայնման գործընթացում: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստվում է 30 մլն դոլար տրամադրել Վրաստանի պաշտպանունակության բարձրացման համար:

Նմանատիպ նյութեր