211652_close_icon
views-count2016 դիտում article-date 08:11 12-12-2014

Տրանսպորտի սակագինը՝ թանկանալու վտանգի առաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանում կրկին ակտիվացել են տրանսպորտի սակագինը թանկացնելու վերաբերյալ խոսակցությունները: Այս անգամ առիթը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ գազալցակայանները գազի 1 խ/մ թանկացրել են 10-ից 15 տոկոսով: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասել է, որ երթուղիներ սպասարկողները արդեն իսկ դիմում են իրենց գազի գնի թանկացման հետ կապված: Հետաքրքիր է, որ «գծատերերը» միշտ միայն սակագնի բարձրացման մասին են մտածում, բայց երբեք նրանց մտքով չի անցնում վարորդների, այսպես կոչված, «պլանները» պակասեցնելով՝ փոխհատուցել գազի թանկացումը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր