Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է. Ժողովուրդ
«Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է: Ստեփանակերտի քաղաքապետարանում որոշում է կայացվել տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձնել 100 դրամ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեփանակերտցիները խիստ դժգոհ են այդ որոշումից և հոկտեմբերի 1-ից պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Խնդիրն այն է, որ գործող սակագներով այլևս հնարավոր չէր, որ տրանսպորտն աշխատի՝ եթե ոչ շահութաբեր, գոնե իր ծախսերը հանելով: Տրանսպորտը սպասարկողները մասնավոր ընկերություններ են, որոնք մեզ հաշվարկներ են ներկայացրել:
Այս տարիների ընթացքում թե՛ մեքենաների մասերը, թե՛ վառելիքը թանկացել են ու հիմա անհնար է, որ տրանսպորտի գինը նույնը մնա»,-թերթի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: