Թուրքիան պետական զինանշան կունենա
                        Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է երկրի պետական զինանշանն ունենալ: Նման առաջարկով է հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
Եթե առաջարկն ընդունվի, ապա Ազգային մեծ հավաքում կստեղծվի հանձնաժողով, որն էլ կզբաղվի զինանշանի դիզայնով:
Օսմանյան Թուրքիայի անկումից հետո Թուրքիան զինանշան չի ունեցել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

