2351 դիտում
09:53 11-12-2014
Պարսկահայերն այդպես էլ չեն գտել «Լյուբոյ բանկ»-ը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջերս բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ): Հայտնի է դարձել, որ երկու պարսկահայեր դիմել են նշված ՔԿԱԳԳ և փորձել են աշխատակիցներից պարզել, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր, որ վերջիններս իրենց ամուսնությունն օրինական գրանցեն: ՔԿԱԳԳ-ի աշխատակիցները նրանց ասել են. «Գնացեք «լյուբոյ» բանկ, այնտեղ կատարեք պետական վճարումը, որից հետո բանկի տրամադրած կտրոնը կբերեք մեր գործակալություն, իսկ մնացած անհրաժեշտ փաստաթղթերն արդեն կկարգավորենք»: Պարսկահայերը գնացել են և այլևս չեն վերադարձել:
Նոր Նորք վարչական շրջանի ՔԿԱԳԳ-ի աշխատակիցներին գարմացրել է այն հանգամանքը, թե ուր անհետացավ պարսկահայ զույգը, միթե հրաժարվեց ամուսնանալու մտադրությունից: Երեք օր անց երիտասարդ զույգը նորից այցելել է ՔԿԱԳԳ-ի նույն գրասենյակը և աշխատակիցներից խնդրել. «Գիտեք, ողջ քաղաքը ման եկանք, բայց ցավոք «Լյուբոյ բանկը» այդպես էլ չգտանք, օգնեք մեզ՝ կասեիք, թե կոնկրետ, որտեղ է այն գտնվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6627 դիտում
15:48 17-07-2020
Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. այդպես է եղել միշտ, այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
1656 դիտում
18:48 16-01-2021
Ստեփան Դանիելյան. Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմին ինչի եղավ ու ինչու այդպես ստացվեց
Այս բաժնից
1375 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով