Սնոուդենը Մոսկվայում հրաժարվել է iPhone-ից եւ ավտոմեքենայից
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Մոսկվայի եւ Փարիզի միջեւ կազմակերպված տեսակամրջի է մասնակցել:
Նա պատմել է Մոսկվայում իր կյանքի մասին: «Ապրում եմ նորմալ կյանքով, ամեն ինչ լավ է: Անգամ երթեւեկում եմ Մոսկվայի մոտրոյով: Նախորդ կյանքիս հետ համեմատած՝՝ տարբերությունն այն է, որ iPhone չեմ օգտագործում, ոչ էլ մեքենա»,-ասել է Էդվարդը:
Խոսելով ինֆորմացիոն անվտանգությունից՝ Սնոուդենը նշել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է այնպիսի ծրագրեր, որոնք թույլ են տալիս բջջային կապի միջոցով վերահսկողություն իրականացնել ողջ բնակչության հանդեպ: