Ռուսաստանում թանկացել են Nissan մակնիշի ավտոմեքենաները
                        Ճապոնական Nissan ընկերության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Ռուսաստանում Nissan մակնիշի որոշ մոդելներ թանկացել են 2-3%-ով: 
Գնաճը վերաբերում է Juke, Almera,  Terrano, Qashgai մոդելներին: Թանկացումը կապված է ռուբլու արժեզրկման հետ, հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:  Վերջին անգամ վերոնշյալ մոդելները նույնքան տոկոսով թանկացել էին այս տարվա ապրիլին: 
Թանկացման մասին հայտարարել էին եւս մի քանի ավտոարտադրողներ՝  Volkswagen-ը, Chery-ն, BMW-ն,  Hyundai-ը, Land Rover-ը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

