22 տոննա հումանիտար օգնություն՝ Սյերա Լեոնեին. տեսանյութ
Աֆրիկյան Սյերա Լեոնե պետության բնակիչները բրիտանացի զինվորականների օգնությամբ 22 տոննա հումանիտար օգնություն են ստացել: Մինչ «էբոլա»-ի համաճարակը երկրի Շերբրո կղզին տուրիստական վայր էր: Բնակիչները ձուկ վաճառելով էին ապրուստը վաստակում, սակայն վիրուսի պատճառով զբոսաշրջիկներն այլեւս չեն այցելում կղզի:
Մարդկանց օգնություն է տրամադրվել ծովային ճանապարհով: Ուղղաթիռների միջոցով նավից կղզի են իջեցվել ձավարեղենով, այլուրով եւ ձեթով լի արկղերը: