Իրաքը հույս ունի մինչև 2016 թ-ը «արմատախիլ անել» «Իսլամական պետությանը»
Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հույս է հայտնել, որ մինչև 2016 թվականը Իրաքի բանակը և միջազգային ուժերը համատեղ ջանքերով կկարողանան արմատախիլ անել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հաղորդել է թուրքական Haber-7 հեռուստաալիքը:
Նշենք, որ խմբավորումը ստեղծվել է 2003 թվականին՝ Իրաքում: 2004-2006 թվականներին այն գլխավորել է Աբու Մուսաբ ալ-Զարգավին: Խմբավորման կազմի մեջ էին ընդգրկված 11 իսլամիստական ծայրահեղական խմբավորումներ, որոնք սերտ կապերի մեջ էին «Ալ-Քաիդա»-ի հետ: