Հռոմում հնագույն ջրամբար է հայտնաբերվել
                        Հռոմում` մետրոյի հարեւանությամբ իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերվել է հին ջրամբար, որը կարող է պարունակել 4 միլիոն լիտր ջուր: 
Չորս հեկտար տարածք զբաղեցնող ջրամբարը հռոմեական մեծ ագարակի է պատկանել: Հայտնաբերվածն ամբողջությամբ բացել եւ ուսումնասիրել հնարավոր չէ, քանի որ պեղումներն իրականացվում են 20 մետր խորության վրա: 
Ագարակը թվագրվում է մ.թ.ա. երրորդ դարով, իսկ ջրամբարը` մ.թ.ա. առաջին դարով: Հնագետները գտել են երկաթե իրեր, կաշվե կտորներ եւ սայլերի մասեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

